GS1 Armenia ( նախկին EAN Armenia ) կազմակերպությունը հանդիսանում է GS1-ի ( նախկին EAN International ) կազմակերպության անդամ և նրա կողմից լիազորված, Հայաստանի Հանրապետությունում գործող միակ կազմակերպությունն է, որ զբաղվում է միջազգային կոդավորման GS1 hամակարգով։
Հաշվի առնելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների հարաճուն կարևորությունը բիզնեսում, GS 1 կազմակերպությունը մշակել է կոդավորման մի համակարգ, որը երաշխավորում է արտադարանքների և ծառայությունների եզակի ու միանշանակ իդենտիֆիկացումը (ճանաչում, նույնականացում)։ Այս կոդերը հանդիսանում ն մի ընդհանուր լեզու, որի միջոցով արտադրողները, արտահանողները, ներմուծողները, մանրածախ/մեծածախ առևտրով զբաղվողները կարող են հաղորդակցվել ապրանքների և ծառայությունների վերաբերյալ։
Գծիկավոր կոդերի ( շտրիխ կոդերի ) GS1 համակարգում Հայաստանի կոդն է 485–ը, այսինքն ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը վկայում է, որ ձեռնարկությունը գրանցված է Հայաստանում։
GS1 կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է (գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում), ներառում է 108 ազգային մարմիններ և ղեկավ արում է կոդավորման աշխատանքները ամբողջ աշխարհում։
EPCglobal կոչված է ներդնելու և կիրառելու EPC ցանցը արդյունաբերության բոլոր սեկտորներում աշխարհով մեկ։ Մեր առաքելությունն է առավել արդյունավետ դարձնել ձեռնարկությունների գործունեությունը, հնարավոր դարձնելով մատակարարման շղթայում ապրանքների վերաբերյալ ինֆորմացիայի իրական տեսանելիությունը։
Դրա համար EPC global – ը զարգացնում և կառավարում է Electronic Product Code (EPC) (էլեկտրոնային ապրանքային կոդ) ցանցը։ Ի հավելումն, EPC global – ը հնարավորություն է տալիս EPC կոդերի գրանցման ծառայություն։
EPC global–ը հանդիսանում է GS1–ի ձեռնարկությունը, որն ունի արդյունաբերության հետ հաջող գործընկերության երեսուն տարիների պատմություն։ EPC global–ը չեզոք, շահույթ չհետապնդող ստանդարտացման կազմակերպություն է։