The global language of business English

 

Ինչ է   GS1 գծիկավոր կոդավորումը GS1  կոդերը , որ ներկայացվում են գծիկավոր պատկերի ( շտրիխ կոդեր, bar code, штрих коды) տեսքով, այսօր կարելի է հանդիպել առևտրի կետերում վաճառվող համարյա բոլոր ապրանքների վրա։ Նրանք պատկանում են մի համաշխարհային ստանդարտ սիստեմի, որը  իդենտիֆիկացնում է ապրանքները, ապրանքի առաքումները, ծառայությունները և կազմակերպությունները, տեղակայումները (location), յուրաքանչյուրին հատկացնելով եզակի կոդ։     
GS1  կոդերը ներկայացվում են գծիկավոր պատկերի տեսքով, որ թույլ է տալիս կարդալ սկաներով և անմիջապես մուտքագրել համակարգիչ։ Սա նշանակում է, որ ամբողջ մատակարարման շղթան կարող է ավտոմատացվել սկսած հումքից մինչև արտադրություն և բաշխումը մանրածախ շղթայում։
GS1  կոդերը կարող են կրել լայն տիրույթում հավելյալ ինֆորմացիա, ինչպիսին է. ապրանքի պիտանելիության ժամկետը,  քաշը, խմբաքանակի թիվը և այլն։
Արդյունքում, GS1  կոդերը ներկայացնում են մի ընդհանուր լեզու, որի միջոցով արտադրողները, արտահանողները, ներմուծողները, մանրածախ և մեծածախ առևտրով զբաղվողները հաղորդակցվում են ապրանքների և ծառայությունների առևտրում։