The global language of business English

Սահմանում

Տեղակայման կոդը իրենից ներկայացնում է թվային կոդ, որը իդենտիֆիկացնում է (ճանաչել է տալիս) ցանկացած իրավական, ֆունկցիոնալ  և  ֆիզիկական տեղակայում։

Յուրաքանչյուր տեղակայմանը բաշխվում է մի եզակի իդենտիֆիկացման կոդ։
Տեղակայման կոդը հանդիսանում է «բանալի» տվյալների շտեմարանում այնպիսի ինֆորմացիա գտնելու համար։

GS1 տեղակայման կոդերը կառավարվում են խիստ կանոններով ապահովելով յուրաքանչյուրի եզակիությունը ամբողջ աշխարհում։

Տեղակայման իդենտիֆիկացումը պահանջվում է իրականացնելու համար ապրանքների և ինֆորմացիայի արդյունավետ հոսք առևտրային գործընկերների միջև հետևյալ միջոցներով.
EDI հաղորդագրություններով,
Ֆիզիկական տեղակայման նշագրումով (սենյակներ և այլն),
Առաքման միավորների մասին ինֆորմացիայի հոսքին ուղղություն տալով։

Տվյալների Էլեկտրոնային Փոխանակում (EDI)
Ստանդարտ ֆորմատով հաղորդագրությունների փոխանակումը համակարգիչների միջև կոչվում է Տվյալների Էլեկտրոնային Փոխանակում (Electronic Data Interchange, EDI)։
Տեղակայման կոդերը հանդիսանում են EDI–ի հիմնական հասկացությունը։ Նրանք ապահովում են բոլոր տեղակայումների եզակի, միանշանակ և արդյունավետ իդենտիֆիկացիան EDI գործարքների ընթացքում։ Սա էլեկտրոնային առևտրի համար նախապայման է հանդիսանում, քանի որ, բնականաբար նախընտրելի է, որ բոլոր առևտրային ձեռնարկություններն օգտագործեն միևնույն տեղակայման կոդավարման ստանդարտը։ Ցանցերը, այսպիսով ի վիճակի են  EDI հաղորդագրությունները չշգրտորեն ուղղելու դեպի նշված հասցեն, աշխատանքային կայանը կամ համակարգիչը։

Որևէ տեղակայման մասին անունները, հասցեները և ինֆորմացիան կարիք չկա հաղորդել ամեն մի գործարքի ժամանակ, անհրաժեշտ ինֆորմացիան հաղորդվում է միայն մեկ անգամ, մուտքագրվում որպես համակարգչի ֆայլ և հետագայում գտնվում է դիմելով միակ, ստանդարտ տեղակայման կոդին։ Նույնիսկ թղթային համակարգերում, տեղակայման կոդերը արժեքավոր են, քանի որ նրանք խնայում են օգտակար տարածություն բլանկերի վրա, նվազեցնելով սխալները և խնայում են ժամանակը։

Ինչու ներքին համակարգերի փոխարեն կիրառել GS1 տեղակայման կոդեր։

Ցանկացած ձեռնարկություն կարող է ձևավորել իր սեփական ներքին համակարգը և կոդի կառուցվածքը, իդենտիֆիկացնելու իր բոլոր տեղակայումները, բավարարելով իր գործունեության պահանջները։ Չնայած ներքին լուծումը կարող է թվալ ամենահեշտ ու արագ ձև, սակայն երբ ինֆորմացիան փախանակվում է երկու տարբեր ձեռնարկությունների համակարգիչների միջև, սա կարող է առաջ բերել մի շարք թերություններ, ինչպիսիք են.
Կրկնօրինակումը. Երկու և ավելի առևտրային գործընկերներ կարող են օգտագործել միևնույն կոդը իրենց ներքին տեղակայումներն իդենտիֆիկացնելու համար։
Բարդությունը. Ներքին կոդերը կունենան տարբեր կառուցվածքներ և ձևեր, կիրառման ծրագրերը դարձնելով ավելի բարդ և ծրագրերի փոփոխությունները՝  թանկ։
Կարևորությունը. Տեղակայման կոդերը, որոնք ինֆորմացիա են պարունակում իրենց կառույցում տեղակայման կոդի մասին, դժվար կլինի գործածել, քանի որ կոդավորման կառույցը պետք է ներառի նոր իմաստ։
Տեղակայման կոդերի կիրառությունը ձեռնարկություններին տալիս է տեղակայման իդենտիֆիկացման մի մեթոդ, ինչպես ձեռնարկության ներսում, այնպես էլ նրանից դուրս, որոնք.

Եզակի են. Պարզ կառուցվածքով, հեշտացնելով տվյալների մշակումը և հաղորդումը:

Բազմոլորտ են. GS1 կոդերի բնութագրերը թույլ են տալիս ցանկացած տեղակայում իդենտիֆիկացնել, հետևաբար, նաև ցանկացած բիզնես, անկախ նրա գործունեության ոլորտից։

Միջազգային են. Տեղակայման կոդերը եզակի են ամբողջ աշխարհում։ Ավելին, EAN միջազգային կազմակերպությունների միջազգային ցանցը, որն իր մեջ ընդգրկում է մոտ110 երկիր, ապահովում է օգնություն տվյալ երկրի լեզվով ։

Ովքեր են այսօր օգտագործում GS1 տեղակայման կոդերը։

GS1 տեղակայման կոդերը լայնորեն կիրառվում են ամեն օր ավելի քան 500.000 ձեռնարկությունների կողմից, որոնք ներգրավված են բիզնեսի տարբեր ոլորտներում, ներառյալ քիմիական, քլեկտրոնային, բանկային, առողջապահական, մանրածախ առևտրի և ինքնասպասարկման սեկտորները։
GS1 տեղակայման կոդերը ճանաչված են Միացյան Ազգերի աշխատանքային խմբի կողմից, որը պատասխանատու է UN/EDIFACT*-ի համար և Ստանդարտների Միջազգային Կազմակերպության (ISO 6523)կոմիտեիկողմից։