GS1 (EAN) համակարգում գծիկավոր կոդ ( շտրիխ կոդ) ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Ջի Էս 1 Արմենիա /GS1 Armenia կազմակերպությանը լրացնելով դիմումի ձևը (որ բերված է ստորեւ), ներկայացնել ձեռնարկության պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը (այն դեպքում եթե ձեռնարկության գործունեությունը լիցենզավորված է, նաև լիցենզիայի պատճենը) եւ անձը հաստատող փաստաթուղթ, անձնագիր կամ նույնականացման քարտ։ Այն դեպքում եթե ներկայացողը ձեռնարկության տնօրենը չէ, այսինքն պայմանագիր ստորագրելու իրավունք չունի, ապա պետք է ներկայացնել լիազորագիր։Դիմողը անհրաժեշտ է որ ունենա գործող Էլեկտրոնային հասցե ( e -mail)։
Ներկայացնել կոդավորմանը ենթակա ապրանքատեսակների ցանկը Excell կամ Word ֆորմատով և կատարել համապատասխան վճարումներ, որից հետո կհատկացվի գծիկավոր կոդ։ Փոքր եւ միջին ձեռնարկությունների համար կիրառվում է ճկուն մոտեցում։
GS1 (EAN) համակարգում գծիկավոր կոդը ( շտրիխ կոդ) կազմված է Ձեռնարկության կոդից - GCP( Global Company Prefix) եւ ապրանքատեսակի կոդից։
Ձեռնարկության կոդ -GCP ձեռք բերելու համար Տնտեսվարող սուբյեկտը պետք է պայմանգիր կնքի Ջի Էս 1 Արմենիա /GS1 Armenia ՍՊԸ-ի հետ եւ կատարի սկզբնական վճար, ինչպես նաեւ տարեկան վճարներ։ Վճարելով սկզբնավճար, ձեռնարկությունը ձեռք է բերում 1000 ապրանքատեսակ, GTIN (Global trade item number) կոդավորելու պոտենցիալ, վիրտուալ տարողություն։
Տարեկան վճարները տարբերակվում են կախված տնտեսավարող սուբյեկտի տարեկան շրջանառությունից կամ աշխատողների թվից եւ տատանվում են 60,000 դրամից մինչեւ 200,000 դրամ։ Վճարները ենթակա են զեղչման կախված գործունեության վայրից։Սահմանամերձ շրջանների համար գործում են զեղչեր։ Ջի Էս 1 Արմենիայի սակագները ամենամրցունակն են տարածաշրջանում։
Ջի Էս 1 Արմենիա ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարը բերված է ստորեւ։
Այն դեպքում եթե դրամական փոխանցումը կատարելու եք որեւէ տերմինալով ապա խնդրում ենք հնարավորության դեպքում գրել ձեռնարկության անունը կամ փոխանցողի անունը, իսկ եթե այդ հնարավորություններ չկան ապա պետք զանգել ՋԻԷս1 Արմենիայի գրասենյակ եւ տեղյակ պահել որ փոխանցումը կատարվել է տերմինալով;
Ստացող՝
Ջի Էս 1 Արմենիա ՍՊԸ
Բանկային հաշիվ՝ 220553331467000
ԱԿԲԱ ԲԱՆԿ
ՀՎՀՀ` 00138296
Վճարման նպատակը դաշտում լրացնել - Սկզբնական (գրանցման) կամ տարեկան (եթե հետագա տարվա համար է) վճար գծիկավոր կոդի համար։
Հասցե` Բաղրամյան 64 շ.15 . Երեւան 0033. Հայաստան
հեռ.`(010) 27 26 22 հեռ./ֆաքս հեռ․ (010)27 11 86
e-mail: info@gs1am.org
Ապրանքատեսակի գրանցման համար պետք է ուղղորդվել հետեւյալ կանոններով որ բերված է GTIN Allocation Rules լինքում եւ վճարները պետք է կատարվեն ստորեւ բերված հաշվեհամարին՝
Ստացող՝
ԱՅԴԻԹԵՔ ՍՊԸ
(ՋԻԷՍ 1 Արմենիայի
Դեյթափուլ օպերատոր)
Բանկային հաշիվ՝ 2052022191891001
ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ
ՀՎՀՀ` 01231154
Վճարման նպատակը դաշտում լրացնել - Վճար էլեկտրոնային կոդի համար։
Հասցե` Բաղրամյան 64շ․15 Երեւան, 0033 Հայաստան
հեռ.`(010) 27 11 86 հեռ․(010)27 26 22
e-mail: info@gs1am.org
Հավելյալ տեղեկատվության համար դիմել Ջի Էս 1 Արմենիա /GS1 Armenia–ի գրասենյակ։
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Ձեռնարկությունների տվյալները եւ ապրաքատեսակների նկարագրությունը տեղադրում ենք միջազգային GEPIR GS1 ռեգիստրում, որտեղ ինֆորմացիան տառադարձվում է (transliteration) անգլերեն լեզվով, այսինքն հայերեն բառերը ներկայացվում են անգլերեն տառերով։ Եթե ցանկանում եք կարող ենք Ձեր տվյալները եւ ապրանքատեսակների նկարագրությունը ներկայացնել անգլերեն լեզվով, որպեսզի տառադարձություն չարվի։ GEPIR կայքը պարբերաբար թարմացվում է ( 40 միլիոնից առավել գրառում)։
Վերոհիշյալ ինֆորմացիան հասանելի է նաեւ igepir բջջային հավելվածում ANDROID եւ IOS տիրույթներում։