GS1 (EAN) համակարգում գծիկավոր կոդ ( շտրիխ կոդեր ) ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Ջի Էս 1 Արմենիա /GS1 Armenia կազմակերպությանը լրացնելով դիմումի ձևը, ներկայացնել ձեռնարկության պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը (այն դեպքում եթե ձեռնարկության գործունեությունը լիցենզավորված է, նաև լիցենզիայի պատճենը)։
Կնքել պայմանագիր Ջի Էս 1 Արմենիա /GS1 Armenia–ի հետ, ներկայացնել կոդավորմանը ենթակա ապրանքների ցանկը և կատարել համապատասխան վճարումներ, որից հետո կհատկացվի գծիկավոր կոդ։ Փոքր եւ միջին ձեռնարկությունների համար կիրառվում է ճկուն մոտեցում։
Հավելյալ տեղեկատվության համար դիմել Ջի Էս 1 Արմենիա /GS1 Armenia–ին։
