Մանրածախ

Գտեք Ձեր րնկերությունը եւ ապրանքատեսակները Verified by GS1-ում ( Ձեռնարկությունների եւ ապրանքների GS1/ՋիԷս1 գլոբալ ռեգիստերներ), այն թարմացվում է ժամը մեկ։ Նախորոք անհրաժեշտ է որ Ձեր ընկերությունը եւ ապրանքատեսակները գրանցված լինեն GS1 համակարգում։

(2024 Հունվարի 1-ից GEPIR ծրագիրը ամբողջովին փոխարինվել է VERIFIED BY GS1)

 

Մանրածախ առևտուր

GS1 մանրածախ առևտրում  երկար պատմություն ունի իսկ GS1 գծիկավոր կոդի ազդանշանը բիփը լսվում է առևտրի կետերից օրական 5 մլրդն անգամ: Այսօր գնման շատ ու շատ ուղիներ կան, սակայն սպառողները գերադասում են այն տարբերակը որն իրենց ապրանքը կհասցնի տուն:

GS 1 ստանդարտը կօգնի նրանց ստեղծելու  «անձնական մատակարարման շղթա» սննդի, հագուստի, էլեկտրոնիկայի և այլ ապրանքների  համար:

Բազմակողմանի առևտուր

Մանրածախ ոլորտն արագ է արձագանքում սպառողների փոփոխվող ցանկություններին,  որոնք խանութից անցում են կատարում էլ. առևտրին գնման գործընթացը հեշտացնելու համար: GS 1 ստանդարտներն օգնում են մանրածախ սեկտորին ինտեգրել գնման գործընթացները,  առաքումը և գույքագրման կառավարումը դիմակայելու  բազմակողմանի շուկայի մարտահրավերները և բավարարելու սպառողների ակնկալիքները նախքան գնումը, գնման ժամանակ և դրանից հետո:

Այսօր սպառողները հստակ հնարավորություն ունեն հետազոտելու ապրանքը, ունենալ դրա մասին ինֆորմացիա և գնում կատարել: GS 1 ստանդարտներն օգնում են արդյունաբերությանը դիմակայելու առևտրի մարտահրավերները և բավարարելու սպառողների պահանջները ապրանքը նախքան վաճառքի կետ հասնելը , վաճառքի կետերում և դրանից հետո անկախ նրանից, թե ինչպես է իրականցվում գնումը՝ առցանց, խանութում թե բջջային հեռախոսով։