Մեր մասին

Գտեք Ձեր րնկերությունը եւ ապրանքատեսակները Verified by GS1-ում ( Ձեռնարկությունների եւ ապրանքների GS1/ՋիԷս1 գլոբալ ռեգիստերներ), այն թարմացվում է ժամը մեկ։ Նախորոք անհրաժեշտ է որ Ձեր ընկերությունը եւ ապրանքատեսակները գրանցված լինեն GS1 համակարգում։

(2024 Հունվարի 1-ից GEPIR ծրագիրը ամբողջովին փոխարինվել է VERIFIED BY GS1)

 

GS1  Armenia \ Ջի Էս1 Արմենիա (նախկին EAN Armenia) կազմակերպությունը հանդիսանում է GS1-ի (նախկին EAN International) միջազգային կազմակերպության անդամ և նրա կողմից լիազորված, Հայաստանի Հանրապետությունում գործող միակ կազմակերպությունն է, որ իրավասու է զբաղվելու ապրանքների միջազգային կոդավորման GS1 hամակարգով։
Հաշվի առնելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների հարաճուն կարևորությունը բիզնեսում,  GS1  կազմակերպությունը մշակել է կոդավորման մի համակարգ, որը երաշխավորում է արտադարանքների և ծառայությունների եզակի ու միանշանակ իդենտիֆիկացումը (ճանաչում, նույնականացում)։ Այս կոդերը հանդիսանում ն մի ընդհանուր լեզու, որի միջոցով արտադրողները, արտահանողները, ներմուծողները, մանրածախ/մեծածախ առևտրով զբաղվողները կարող են հաղորդակցվել ապրանքների և ծառայությունների վերաբերյալ։

Գծիկավոր կոդերի ( շտրիխ կոդերի, bar code, штрих коды)  GS1 համակարգում Հայաստանի կոդն է 485–ը, այսինքն ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը միանշանակ վկայում է, որ ձեռնարկությունը գրանցված է Հայաստանում, իսկ ընդանուր առմամբ (սա վերաբերվում է ապրանքների 95 %-ին) ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը ցույց է տալիս որ ապրանքը արտադրված է Հայաստանում։
GS1  կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է (գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում), ներառում է 116 ազգային մարմիններ և ղեկավարում է կոդավորման աշխատանքները ամբողջ աշխարհում։

Եկող  2024 թ․ հունվարից ՋիԷս1 Արմենիան իր հաճախորդներին, բացի միաչափ գծիկավոր կոդերի, կհատկացնի նաեւ GS1 QR կոդ։ Սա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանում վաճառակետերում, սկսել են հայտնվել երկչափ գծիկավոր կոդեր կարդացող սկաններնե։