Առաքելությունը

Գտեք Ձեր րնկերությունը եւ ապրանքատեսակները Verified by GS1-ում ( Ձեռնարկությունների եւ ապրանքների GS1/ՋիԷս1 գլոբալ ռեգիստերներ), այն թարմացվում է ժամը մեկ։ Նախորոք անհրաժեշտ է որ Ձեր ընկերությունը եւ ապրանքատեսակները գրանցված լինեն GS1 համակարգում։

(2024 Հունվարի 1-ից GEPIR ծրագիրը ամբողջովին փոխարինվել է VERIFIED BY GS1)

 

GS1  Armenia/Ջի Էս1 Արմենիա (նախկին EAN Armenia) կազմակերպությունը հանդիսանում է GS1-ի (նախկին EAN International) միջազգային կազմակերպության անդամ և նրա կողմից լիազորված, Հայաստանի Հանրապետությունում գործող միակ կազմակերպությունն է, որ իրավասու է զբաղվելու ապրանքների միջազգային կոդավորման GS1 hամակարգով։ Ջի Էս1 Արմենիան հիմնադրվել է 1995 թ. եւ գործում է Հայաստանում 1996 թ.-ից։

Հաշվի առնելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների հարաճուն կարևորությունը բիզնեսում,  GS1  կազմակերպությունը մշակել է կոդավորման մի համակարգ, որը երաշխավորում է արտադրանքների և ծառայությունների եզակի ու միանշանակ իդենտիֆիկացումը (ճանաչում, նույնականացում)։ Այս կոդերը հանդիսանում են մի ընդհանուր լեզու, որի միջոցով արտադրողները, արտահանողները, ներմուծողները, մանրածախ/մեծածախ առևտրով զբաղվողները կարող են հաղորդակցվել ապրանքների և ծառայությունների վերաբերյալ։

Գծիկավոր կոդերի ( շտրիխ կոդերի, bar code, штрих коды)  GS1 համակարգում Հայաստանի կոդն է 485–ը, այսինքն ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը միանշանակ վկայում է, որ ձեռնարկությունը գրանցված է Հայաստանում, իսկ ընդանուր առմամբ (սա վերաբերվում է ապրանքների 95 %-ին) ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը ցույց է տալիս որ ապրանքը արտադրված է Հայաստանում։

GS1  կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է (գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում), ներառում է 116 ազգային մարմիններ և ղեկավարում է կոդավորման աշխատանքները ամբողջ աշխարհում։

GS1-ը նախատեսում է որ 2026 թ․-ից կիրառության մեջ կմտնեն ամբողջ աշխարհում երկչակ գծիկավոր կոդերը (2D bar codes,  ՋԻԷՍ1 QR կոդը ներքեւից GTIN)։ Այժմ օգտագործվող միաչափ գծիկավոր կոդերը կոգտագործվեն զուգահեռաբար երկչափ կոդերի հետ։

Չինաստանում Ժեժինանգ պրովինցիան (Zhejiang province), 65 միլիոն բնակչությամբ, համաձայնագիր է կնքել GS1-ի եւ GS1 China-ի հետ երկչափ կոդերրի անցման մտադրության մասին։

Եկող  2024 թ․ հունվարից ՋիԷս1 Արմենիան իր հաճախորդներին, բացի միաչափ գծիկավոր կոդերի, կհատկացնի նաեւ GS1 QR կոդ։ Սա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանում վաճառակետերում, սկսել են հայտնվել երկչափ գծիկավոր կոդեր կարդացող սկաններներ։